Սբ. Հակոբ Երիտասարդաց Միություն

Ամերիկաբնակ մեր հայրենակից բարերար Սարգիս Հակոբյանի ընտանիքում երբ ծնվում է Անի թոռնուհին, վերջիններս ցանկություն են հայտնում նոր եկեղեցի կառուցել համանուն քաղաքում: Սակայն, ցավով հիշում են, որ այդ երազանքն առայժմ անհնար է իրականացնել:
ՈՒստի, որոշում են աղոթատուն կառուցել Անի-Պեմզա ավանում: Սակայն Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին առաջին կաթողիկոսի խորհրդով վճռվում է իրենց երազանքը կյանքի կոչել Գյումրիի երիտասարդ Անի թաղամասում: Զվարթնոցատիպ տաճարը նախա•ծում է հայտնի ճարտարապետ Բաղդասար Արզումանյանը: Ամերիկաբնակ մեր հայրենակիցների երազանքը լիովին իրականություն դարձավ 2002 թվականի օգոստոսի 29-ին, երբ Գյումրիի Անի թաղամասում օծվեց և իր հյուրընկալ դռները բարեպաշտ գյումրեցիների առջև բացեց Ս. Հակոբ եկեղեցին:
Եկեղեցում բացման օրվանից մնայուն հոգևոր հովիվ է նշանակվում Տ. Արսեն քահանա Սիմոնյանը: Եկեղեցու բացումից հինգ ամիս հետո առաջնորդ Սրբազանի անմիջական աջակցությամբ, ինչպես նաև եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Արսեն քահանայի նախաձեռնությամբ հիմնվում է Ս.Հակոբ եկեղեցու եկեղեցասեր երիտասարդաց միությունը: Նորաստեղծ միության ատենապետ է ընտրվում Լուսինե Գրիգորյանը:
2003 թվականի հունվարª մի խումբ եկեղեցասեր երիտասարդներ միտք ծաղկեցրեցին Ս.Հակոբ եկեղեցին համալրել երիտասարդներով, որոնք կլինեն ոչ թե եկեղեցու կողքին, այլª եկեղեցու մեջ: Եվ միտքն այդ արժանացավ հավանության եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Արսեն քահանայի կողմից: 2003 թվական, հունվարի 20ª Շիրակի թեմի առաջնորդ Տեր Միքայել եպիսկոպոս Աջապահյանին են ներկայացնում իրենց կողմից կազմված կանոնադրությունը,որը հավանության է արժանանում Սրբազանի կողմից և հաստատվում է: Նորաստեղծ միության ատենապետ է ընտրվում Լուսինե Գրի•որյանը:
Այսպիսովª ծնվեց Ս. Հակոբ եկեղեցու ՙԵԵՄ՚- ը: Միության հիմնական նպատակն էª ավերվածության մոխիրներից վեր հառնող Գյումրիի մատաղ սերնդին համախմբել հարազատ Եկեղեցու շուրջ, նպաստել նրանց ստեղծա•ործական ներուժի բացահայտմանը:
12 տարի անընդմեջ Ս. Հակոբ եկեղեցասեր երիտասարդաց միությունը շարունակում է իր եկեղեցանպաստ •ործունեությունը: Միությունն այսօր ապրում է իր երրորդ սերնդափոխությունը:
2003թ. մարտից Ս. Հակոբ եկեղեցում սկսեց գործել մշակութային բաժինըª անգլերենի, ռուսերենի, համակարգչի, երգի, ասմունքի, ասեղնագործության, գորգագործության, պարի, կրոնի խմբակներով: Բաժնի պատասխանատու է նշանակվում Գայանե Համբարձումյանը: Մշակութային բաժնին կից գործում էր նաև ՙՊատանի բնասերների՚ ակումբ:
2010թ. Ս. Հակոբ մշակութային բաժնում գործում է ՙԵրեխաների խնամքի ցերեկային կենտրոն՚ ծրագիրը, որը ֆինասավորում է Նորվեգացի բարերար Օլա Օստվեյտը:
Անապահով ընտանիքների թույլ առաջադիմություն ունեցող 25 երեխաներ դասերից հետո հաճախում են եկեղեցու մշակութային բաժին, ճաշում և կատարում դասապատրաստում: Դասապատրաստումից բացի երեխաները մասնակցում են երգի խմբակի պարապունքներին, հաճախում քաղաքի թանգարանները և բաժնի կողմից կազմակերպված ուխտագնացություներին: Այս ամեի նպատակը երեխաների հոգևոր- մշակութային դաստիարակությանը նպաստելն է:
Այս տարիների ընթացքում մշակութային բաժինը նշել է եկեղեցական և աշխարհիկ տոները, որոնք տեղի էին ունենում եկեղեցու հանդիսություների սրահում և եկեղեցու բակումª եկեղեցու շուրջ համախմբելով Անի թաղամասի բնակչությանը:Ս.Հակոբ մշակութային բաժնի կողմից այս տարիների ընթացքում կազմակերպվել են բազմաթիվ ցուցահանդեսներ:
Նախորդ տարի եկեղեցում բացվեց եկեղեցու բարերար երջանկահիշատակ Սար•իս Հակոբյանի անվան գրադարանը:
Ս. Հակոբ եկեղեցու մշակութային բաժնին կից գործում է նաև սոցիալական բաժինը, որը տրամադրում է սոցիալ-հոգեբանական խորհրդատվություն, կատարում տունայցեր և կազմակերպում ծերերի խնամք:

Հետրեք մեր ֆեյսբուքյան էջին