Կենտրոնն այսօր ղեկավարում է Արժ. Տ. Նշան քհն. Պանֆյորովը, ով նաև Գյումրու Ս. Սարգիս մատուռի հոգևոր հովիվն է:
Տիրոջ այգու 27 մշակներ օրավուր Աստծո խոսքն են սերմանում տարածաշրջանի թվով 3 հասարակական կազմակերպություններում, 2 մանկատներում, 10 նախադպրոցական հաստատություններում և 10 Կիրակնօրյա /մեկօրյա/ հոգևոր դպրոցներում:
Այսօր կենտրոնը շարունակում է իրագործել իր առաքելությունը հետևյալ ուղղություններով՝
- Մանկապարտեզներ, մանկատներ, ՀԿ
- Կիրակնօրյա դպրոցներ
- Սոցիալական դիակոնիա:
Կենտրոնի 20-ամյա գործունեության ընթացքում պատրաստվել են կիրակնօրյա դպրոցների բազմաթիվ ուսուցիչներ, ովքեր այսօր դասավանդում են կիրակնօրյա վարժարաններում:
ՔԴԿ-ի տնօրեն Տ. Նշան քհն. Պանֆյորովը գրեթե 4 տարի անկացրել է Աստվածաշնչյան սերտողության դասեր, որոնց մասնակցել են տարբեր տարիքի անձինք՝ ստանալով իրենց հուզող բոլոր հարցերի պատասխանները:
ՔԴԿ-ում տպագրվում է նաև հոգևոր գրականություն և բաժանվում հիմնականում երեխաներին ու երիտասարդներին:
Այսօր ՔԴԿ-ն իր գործունեության մեջ շեշտը դրել է երեխաների հոգևոր-ազգային դաստիարակության վրա, քանի որ երեխաներն են մեր Հայոց եկեղեցու և պետության ապագան:
հետևեք նաև ֆեյսբուքյան էջը և մեր բլոգը