
Տեր Փառեն քահանա (Ռոման) Պետրոսյան
Տեր Փառեն քահանա(Ռոման) Պետրոսյանը ծնվել է 1984թ. դեկտեմբերի 24-ին Շիրակի մարզի Աշոցք գյուղում: Միջնակարգ կրթությունը ստացել է տեղի՝ Միքայել Նալբանդյանի անվան դպրոցում: Դպրոցական տարիներին հաճախել է նաև Աշոցքի Կոմիտասի անվան երաժշտական դպրոց, մասնավորապես՝ ազգագրական և ժողովրդական երգի ու պարի խմբակներ:
2001թ. ընդունվել է Շիրակի թեմի Հոգևոր Ընծայարան:
2002թ. դեկտեմբերի 25-ին՝ Ստեփանոս Նախավկա Սարկավագի տոնին, ձեռամբ՝ Շիրակի թեմի Առաջնորդ Միքայել Եպս. Աջապահյանի, ստացել է դպրական աստիճան, իսկ 2004թ. ավարտելով տեղի եռամյա ուսումը՝ տեղափոխվել է Էջմիածնի Գևորգյան Հոգևոր Ճեմարան՝ 2011 թվականին պաշտպանելով մագիստրոսական թեզ՝ «18-րդ դարի եկեղեցական մատենագիր Աբրահամ արքեպս. Աստապատեցու մատենագրական ժառանգությունը» թեմայով:
2006-2008 թվականներին ծառայել է ՀՀ Զինված ուժերում:
2008թ. դեկտեմբերին Շիրակի թեմի Առաջնորդ Տեր Միքայել եպս. Աջապահյանի հրամանով նշանակվել է հոգևոր ծառայության՝ որպես Աշոցքի տարածաշրջանի հոգևոր հովվի օգնական:
2010թ. դեկտեմբերի 24-ին, ձեռամբ՝ Մայր Աթոռի Վանորեից տեսուչ Արտակ եպս. Տրգրանյանի, ստացել է սարկավագական աստիճան:
2011 թվականին Վեհափառ Հայրապետի տնօրենությամբ նշանակվել է ծառայության Սևանի Վազգենյան Հոգևոր Դպրանոցում՝ որպես դաստիարակչական գծով Ավագ վերակացու: Կից դպրանոցում դասավանդել է «Վարք Սրբոց», «Քրիստոնեական» և «Եկեղեցական երաժշտություն» առարկաները:
2012թ. Վեհափառի հրամանով տեղափոխվել է Հառիճի Թաբանճյան Ընծայարան՝ որպես վերակացու, որին կից դասավանդել է նաև «Եկեղեցական երաժշտություն» և «Ծիսագիտություն» առարկաները:
Ամուսնացել է 2012 թվականին Հռիփսիմե Պետրոսյանի հետ. ունի մեկ զավակ:
2014թ. մարտի 2-ին Բուն Բարեկենդանի տոնին, ձեռամբ Մայր Աթոռի Վարչա-տնտեսական բաժնի տնօրեն Մուշեղ եպս. Բաբայանի, օծվել է քահանա կրելով Փառեն քահանա՝ Պետրոսյան անունը և նշանակվել հոգևոր ծառայության՝ Շիրակի թեմ:
2014թ. ապրիլի 16-ից Շիրակի թեմի Առաջնորդ Միքայել եպս. Աջապահյանի տնօրենությամբ նշանակվել է Մարմաշեն վանքի և հարակից 11 գյուղերի հոգևոր հովիվ:
Մարմաշեն / 093 02 12 47