ՔԱՀԱՆԱՆԵՐ

Ter Shirak
Տեր Շիրակ ավագ քահանա (Գևորգ) Առաքելյան

Տ. Շիրակ ավագ քահանա (Գևորգ) Առաքելյանը ծնվել է 1954 թվականի սեպտեմբերի 14-ին Հարություն Առաքելյանի և Եպրաքսյա Առաքելյանի ընտանիքում: 1960-1967 թվականներին սովորել է Էջմիածնի Կոմիտասի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցում: 1960-1967 թվականներին հոգևոր կրթություն է ստացել Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում: 1972 թվականին Տեր Հուսիկ եպիսկոպոս Սանթուրյանի կողմից ձեռնադրվել է սարկավագ: 1981 թվականի հոկտեմբերի 18-ին ձեռնադրվել է քահանա Տեր Նարեկ եպիսկոպոս Շաքարյանի կողմից: 1981 թվականի նոյեմբերի 7-ից Շիրակի թեմի Ս. Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցու հոգևոր հովիվն է:
Ամուսնացել է 1976 թվականի նոյեմբերի 20-ին. ունի երկու զավակ:
Տ. Շիրակ ավագ քահանա Առաքելյանին շնորհվել է քահանայական լանջախաչ, ծաղկյա փիլոն և ավագություն:

Ս. Աստվածածին / հեռ. 093  85  40  93

Ter Tatul
Տեր Թաթուլ ավագ քահանա (Գրիգոր) Հակոբյան

Տ. Թաթուլ ավագ քահանա (Գրիգոր) Հակոբյանը ծնվել է 1945 թվականի փետրվարի 10-ին Մարկոս Հակոբյանի և Խաթում Արանյանի ընտանիքում: 1952-1962 թվականներին սովորել է Իրանի Հազաջրիբ գյուղի Մեսրոպյան վարժարանում: 1982 թվականի օգոստոսի 4-ին Տեր Նարեկ եպիսկոպոս Շաքարյանի կողմից ձեռնադրվել է սարկավագ, նույն թվականի հոկտեմբերին՝ ձեռնադրվել քահանա:
1984 թվականի Գյումրու Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվն է:
Ամուսնացել է 1969 թվականին. ունի երեք զավակ:
Տիրապետում է ռուսերեն և պարսկերեն լեզուներին:
Տ. Թաթուլ ավագ քահանա Հակոբյանին 1989 թվականին շնորհվել է քահանայական լանջախաչ, 2010 թվականին՝ ծաղկյա փիլոն և ավագություն:

Ս. Աստվածածին / հեռ. 099  97  95  96

ter ArsenՏեր Արսեն քահանա (Համազասպ) Սիմոնյան
Տ. Արսեն քահանա (Համազասպ) Սիմոնյանը ծնվել է 1963 թվականի սեպտեմբերի 20-ին՝ Հարություն Սիմոնյանի և Պայծառ Սիմոնյանի ընտանիքում: Ստանալով ութամյա կրթություն՝ մեկ տարի ուսանել է Գևորգյան հոգևոր ճեմարանում: 1990 թվականի հոկտեմբերի 19-ին ձեռնադրվել է սարկավագ, ապա՝ 1991 թվականի նոյեմբերի 3-ին, քահանա է ձեռնադրվել Տեր Գրիգորիս արքեպիսկոպոս Բունիաթյանի կողմից:
1991-2002 թվականներին ծառայել է Գյումրու Սուրբ Աստվածածին եկեղեցում: 2002 թվականին նշանակվել է Սուրբ Հակոբ եկեղեցու հոգևոր հովիվ: 2015 թվականի հունիսի 22-ից ազատվել է Սուրբ Հակոբ եկեղեցու ծառայությունից և նշանակվել է Սուրբ Հռիփսիմե մատուռի հոգևոր հովիվ:
1982 թվականի նոյեմբերի 30-ին ամուսնացել է Եղիսաբեթ Սիմոնյանի հետ. ունի չորս զավակ:
1991 թվականին Տեր Արսեն քահանա Սիմոնյանին շնորհվել է քահանայական լանջախաչ, 2002 թվականին՝ ծաղկյա փիլոն: Ավագ քահանայություն է շնորհվել 2016 թվականի փետրվարի 2-ին:

Ս. Հռիփսիմե / հեռ. 093  43  99  55

Տեր Վարուժան քահանա (Վարուժան) Տերտերյան
Տ. Վարուժան քահանա (Վարուժան) Տերտերյանը ծնվել է 1968 թվականի հունիսի 22-ին Վահան Տերտերյանի և Փերի Տերտերյանի ընտանիքում: 1985 թվականին ավարտել է Արարատի մարզի Լուսառատ գյուղի միջնակարգ դպրոցը: 1985-1993 թվականներին սովորել է Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում: 1991 թվականի սեպտեմբերի 15-ին Տեր Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանի կողմից ձեռնադրվել է սարկավագ: 1996 թվականի մայիսի 15-ին Տեր Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանի կողմից ձեռնադրվել է քահանա:
1996-2000 թվականներին հոգևոր ծառայություն է իրականացրել Արարատյան թեմում՝ Երևանի Ս. Գևորգ, Ս. Աստվածածին, Ս. Զորավար եկեղեցիներում, 2000-2005 թվականներին՝ Հունաստանում, 2005-2009 թվականներին՝ Շիրակի թեմի Ամասիայի տարածաշրջանում: 2009 թվականից Գյումրու Ս. Հակոբ եկեղեցու հոգևոր հովիվն է:
Ամուսնացել է 2007 թվականին. ունի երկու զավակ:
Տիրապետում է ռուսերեն և հունարեն լեզուներին:
Տ. Վարուժան քահանա Տերտերյանին 2007 թվականին շնորհվել է քահանայական լանջախաչ, 2013 թվականին՝ ծաղկյա փիլոն:

Ս. Հակոբ / հեռ. 093  25  13  90

Տեր Ռուբեն քահանա (Սարգիս) Գասպարյան
Տ. Ռուբեն քահանա (Սարգիս) Գասպարյանը ծնվել է 1961 թվականի օգոստոսի 25-ին Ռաֆիկ Գասպարյանի և Հրանուշ Ուսյանի ընտանիքում: 1967-1973 թվականներին սովորել է Երևանի թիվ 135 միջնակարգ դպրոցում, 1973-1975 թվականներին՝ Շավարշյանի անվան միջնակարգ դպրոցում: 1979-1983 թվականներին կրթությունը շարունակել է Երևանի ֆիզկուլտուրայի պետական ինստիտուտում, ապա՝ Էստոնիայի Տարտու քաղաքի պետական բժշկական համալսարանում: 1992-1995 թվականներին հոգևոր կրթություն է ստացել Երուսաղեմի Ընծայարանում: 1994 թվականին Տեր Թորգոմ պատրիարք Մանուկյանի կողմից ձեռնադրվել է սարկավագ, 2001 թվականին ձեռնադրվել է քահանա Տեր Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի կողմից:
2001-2009 թվականների ընթացքում հոգևոր ծառայություն է իրականացրել Շիրակի թեմի Մարալիկի Ս. Աստվածածին եկեղեցում, Գյումրու Ս. Աստվածածին և Ս. Հակոբ եկեղեցիներում, Ս. Հռիփսիմե մատուռում: 2009 թվականին նշանակվել է Գյումրու Ս. Նշան եկեղեցու հոգևոր հովիվ: 2015 թվականի հունիսի 22-ից ազատվելով Սուրբ Նշան եկեղեցու ծառայությունից՝  նշանակվել է Սուրբ Հակոբ եկեղեցու հոգևոր հովիվ: 2015 թվականի հոկտեմբերի 12-ից, ազատվելով Սուրբ Հակոբ եկեղեցու ծառայությունից, ծառայության է անցել Սուրբ Նշան եկեղեցում: 2016 թվականի ապրիլի 1-ից ազատվել է Սբ. Նշան եկեղեցու հոգևոր հովվությունից և ծառայության է նշանակվել Սբ. Հակոբ եկեղեցում:

Ամուսնացել է 1999 թվականի փետրվարի 20-ին. ունի մեկ զավակ:
Տիրապետում է ռուսերեն և անգլերեն լեզուներին:
Տ. Ռուբեն քահանա Գասպարյանին 2005 թվականին շնորհվել է քահանայական լանջախաչ: 2016 թվականի փետրվարի 2-ին շնորհվել է ծաղկյա փիլոն:

Ս. Հակոբ / հեռ. 093  22  95  22

Տեր Նշան քահանա (Լևոն) Պանֆյորով

Տ. Նշան քահանա (Լևոն) Պանֆյորովը ծնվել է 1977 թվականի հուլիսի 5-ին Նիկոլայ Պանֆյորովի և Ելիզավետա Հովհաննիսյանի ընտանիքում: 1984-1989 թվականներին սովորել է Երևանի Դանիել Վարուժանի անվան թիվ 89 միջնակարգ դպրոցում, 1989-1994 թվականներին՝ Երևանի թիվ 68 դպրոցում: 1994-2000 թվականներին ուսանել է Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցում, 2000-2001 թվականներին ուսումնառությունը շարունակել է Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում: 2000 թվականի մարտի 2-ին Տեր Նավասարդ եպիսկոպոս Կճոյանի կողմից ձեռնադրվել է սարկավագ, 2002 թվականի սեպտեմբերի 1-ին Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանի կողմից՝ քահանա:

2004 թվականի նոյեմբերին հոգևոր ծառայության է նշանակվել Շիրակի թեմի Ամասիայի տարածաշրջանում, 2006 թվականի դեկտեմբերին՝ Կահիրեում: 2012 թվականի օգոստոսից նշանակվել է Շիրակի թեմի Ս. Սարգիս մատուռի, ռուսական Ս. Միքայել հրեշտակապետի մատուռի, Թռչունյան տան հոգևոր հովիվ: 2009 թվականից նշանակվել է Շիրակի թեմի ՔԴՔԿ վարիչ-տնօրեն: 2014 թվականի նոյեմբերի 17-ից ազատվել է Ս. Միքայել հրեշտակապետ մատուռի հոգևոր հովվությունից և համատեղության կարգով իրեն է հանձնվել Թռչունյան տան և Հայորդյաց տան հոգևոր հովվությունը: 2015 թվականի օգոստոսի 20-ից, ազատվելով Սուրբ Սարգիս մատուռի հովվությունից, նշանակվել է Սուրբ Նշան եկեղեցու հոգևոր հովիվ: 2015 թվականի հոկտեմբերի 12-ին նշանակվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ, համատեղելով Թռչունյան տան և Հայորդյաց տան հոգևոր հովվությունը: 2016 թվականի ապրիլի 1-ից ազատվել է Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովվությունից և նշանակվել է Սբ. Նշան եկեղեցու հոգևոր հովիվ:

Ամուսնացել է 2002 թվականի հուլիսի 6-ին. ունի երեք զավակ:

Տիրապետում է ռուսերեն և անգլերեն լեզուներին:

Տ. Նշան քահանա Պանֆյորովին 2008 թվականի ապրիլի 2-ին շնորհվել է քահանայական լանջախաչ:

Ս. Նշան / հեռ. 098  80  54  29 //091 45 58 13

Տեր Եզնիկ քահանա (Վլադիմիր) Գալստյան

Տ. Եզնիկ քահանա (Վլադիմիր) Գալստյանը ծնվել է 1959 թվականի ապրիլի 19-ին՝ Օնիկ Գալստյանի և Արաքսի Գալստյանի ընտանիքում:1966-1976 թվականներին միջնակարգ կրթություն է ստացել Գյումրու Պ. Դուրյանի անվան թիվ 34 դպրոցում, 1977-1981 թվականներին սովորել է Գյումրու Միքայել Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտում: 2002-2004 թվականներին ուսանել է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի քահանայից լսարանում:

2004 թվականի հոկտեմբերի 10-ին ձեռնադրվել է քահանա Տեր Արշակ եպիսկոպոս Խաչատրյանի կողմից: 2004 թվականին նշանակվել է Ախուրյանի տարածաշրջանի հոգևոր հովիվ, 2011 թվականից ծառայել է Գյումրու Ս. Աստվածածին եկեղեցում: 2012 թվականի հունվարի 22-ին նշանակվել է Շիրակի թեմի հիվանդանոցների, ծերանոցի և Ս. Մինաս մատուռի հոգևոր հովիվ: 2014 թվականի նոյեմբերի 17-ից ազատվել է ծերանոցի և հիվանդանոցների պարտականություններից և մնացել Սբ. Մինաս մատուռի հոգևոր հովիվ: 2015 թվականի օգոստոսի 20-ին նշանակվել է Սբ. Սարգիս մատուռի հոգևոր հովիվ, համատեղելով Սբ. Մինաս մատուռի հովվությունը: 2016 թվականի ապրիլի 1-ից ազատվել է Սբ. Սարգիս և Սբ. Մինաս մատուռների հոգևոր հովվությունից և նշանակվել է Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ:

Ամուսնացել է 1996 թվականի ապրիլի 12-ին Էմմա Ավդալյանի հետ. ունի մեկ դուստր:

Տիրապետում է ռուսերեն և գերմաներեն լեզուներին:

2009 թվականի փետրվարի 17-ին Տ. Եզնիկ քահանա Գալստյանին շնորհվել է քահանայական լանջախաչ:


Ս. Գրիգոր Լուսավորիչ / հեռ. 093  38  54  59

Տեր Փավստոս քահանա (Հովհաննես) Սարգսյան

Տ. Փավստոս քահանա (Հովհաննես) Սարգսյանը ծնվել է 1976 թվականի հունիսի 18-ին Վաղարշակ Սարգսյանի և Մարիամ Սարգսյանի ընտանիքում: Ավարտելով Հոռոմի միջնակարգ դպրոցը՝ 1993-1998 թվականներին սովորել է Արթիկի Ինդուստրիալ Տեխնոլոգիական տեխնիկումում: 2002-2004 թվականներին ուսանել է Էջմիածնի Քահանայից լսարանում: 2004 թվականի հոկտեմբերի 10-ին Տեր Արշակ եպիսկոպոս Խաչատրյանի կողմից ձեռնադրվել է քահանա: 2004 թվականի դեկտեմբերի 1-ին հոգևոր ծառայության է նշանակվել Արթիկի տարածաշրջանում: 2012 թվականին նշանակվել է Գյումրու Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ: 2014 թվականի նոյեմբերի 17-ից ազատվել է Ս. Յոթվերք մայր եկեղեցու ծառայությունից և նշանակվել Ս. Միքայել հրեշտակապետ մատուռի հոգևոր հովիվ՝ համատեղության կարգով իրեն հանձնվել է ծերանոցի և հիվանդանոցների հոգևոր հովվությունը: 2016 թվականի ապրիլի 1-ից ազատվել է ծերանոց-հիվանդանոցների և Սբ. Միքայել եկեղեցու հոգևոր հովվությունից և նշանակվել է Սբ. Սարգիս և Սբ. Մինաս մատուռների հոգևոր հովիվ:

Ամուսնացել է 1998 թվականին. ունի երեք զավակ:

Տ. Փավստոս քահանա Սարգսյանին 2009 թվականին շնորհվել է քահանայական լանջախաչ:

Սբ. Սարգիս, Սբ. Մինաս  / հեռ. 094  82  40  01

Ter Stepanos
Տեր Ստեփանոս քահանա (Վարդան) Ավետիսյան

Տ. Ստեփանոս քահանա (Վարդան) Ավետիսյանը ծնվել է 1977 թվականի հոկտեմբերի 4-ին Սարգիս Ավետիսյանի և Ամալյա Հարությունյանի ընտանիքում: Միջնակարգ կրթությունը ստացել է Սառնաղբյուրի Մ. Մադաթյանի անվան դպրոցում, ապա՝ սովորել Շիրակի թեմի հոգևոր ընծայարանում: 1996-2000 թվականներին սովորել է Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում, 2002-2004 թվականներին՝ Քահանայից լսարանում: 2004 թվականին Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի կողմից ձեռնադրվել է սարկավագ, 2005 թվականի սեպտեմբերի 11-ին Տեր Մեսրոպ եպիսկոպոս Գրիգորյանի կողմից ձեռնադրվել է քահանա:

2005 թվականի հունվարի 19-ին հոգևոր ծառայության է նշանակվել Շիրակի թեմի Անիի տարածաշրջանում, 2008 թվականին՝ Սառնաղբյուրի հովվության հոգևոր հովիվ: 2014 թվականի նոյեմբերի 17-ից ազատվել է Սառնաղբյուրի հովվի պարտականություններից և ծառայության նշանակվել Ս. Յոթվերք մայր եկեղեցում: 2016 թվականի ապրիլի 1-ից ազատվել է Սբ. Յոթվերք եկեղեցու ծառայությունից և նշանակվել է ծերանոց-հիվանդանոցների և Սբ. Միքայել հրեշտակապետ եկեղեցու հոգևոր հովիվ:

Ամուսնացել է 1997 թվականի մայիսի 20-ին. ունի երեք զավակ:

Տիրապետում է ռուսերեն և անգլերեն լեզուներին:

Տ. Ստեփանոս քահանա Ավետիսյանին 2011 թվականի մարտի 1-ին շնորհվել է քահանայական լանջախաչ:

 Ս. Միքայել / հեռ. 094  84  55  12

ter HovhannesՏեր Հովհաննես քահանա (Վրեժ) Ալեքսանդրյան
Տ. Հովհաննես քահանա (Վրեժ) Ալեքսանդրյանը ծնվել է 1959 թվականի հունվարի 1-ին Իսրայել Ալեքսադրյանի և Մարջան Մեհրաբյանի ընտանիքում: 1967-1975 թվականներին սովորել է Գյումրու թիվ 28 միջնակարգ դպրոցում: 1979 թվականին ավարտել է Գյումրու Երկաթգծի տեխնիկումը, 2003-2005 թվականներին ուսանել է Էջմիածնի քահանայից լսարանում:
2005 թվականի սեպտեմբերի 18-ին ձեռնադրվել է քահանա Տեր Վիգեն եպիսկոպոս Այքազյանի կողմից: 2005-2008 թվականներին Շիրակի թեմի Արթիկ քաղաքի հոգևոր հովիվն է եղել: 2008 թվականից ծառայության է անցել Ազատանի հովվությունում: 2016 թվականի ապրիլի 1-ից ազատվել է Ազատանի հոգևոր հովվությունից և ծառայության է նշանակվել Սբ. Յոթվերք եկեղեցում:
Ամուսնացել է 1989 թվականի նոյեմբերի 11-ին Էմմա Հարությունյանի հետ. ունի երկու զավակ:
Տ. Հովհաննես քահանա Ալեքսանդրյանին 2010 թվականին շնորհվել է քահանայական լանջախաչ:

Սբ. Աստվածածին / հեռ- 093  27  43  64

ter VaragՏեր Վարագ քահանա (Հովհաննես) Հակոբյան
Տ. Վարագ քահանա (Հովհաննես) Հակոբյանը ծնվել է 1978 թվականի դեկտեմբերի 3-ին Մաթևոս Հակոբյանի և Մարիամ Դանիելյանի ընտանիքում: 1985-1992 թվականներին սովորել է Գյումրու Ջ. Բայրոնի անվան թիվ 20 միջնակարգ դպրոցում, 1993-1997 թվականներին ուսանել է Շիրակի թեմի հոգևոր դպրանոցում, ապա՝ 1997-2003 թվականներին՝ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում: 2002 թվականի դեկտեմբերի 25-ին ձեռնադրվել է սարկավագ Տեր Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանի կողմից: 2005 թվականի հոկտեմբերի 25-ին Տեր Տարոն եպիսկոպոս Ճերեճյանի կողմից ձեռնադրվել է քահանա:
2006 թվականի սեպտեմբերի 15-ին հոգևոր ծառայության է նշանակվել Աշոցքի տարածաշրջանում: 2008 թվականից Մարալիկ քաղաքի հոգևոր հովիվն է:
Ամուսնացել է 2003 թվականին. ունի մեկ զավակ:
Տիրապետում է ռուսերեն և անգլերեն լեզուներին:
Տ. Վարագ քահանա Հակոբյանին 2011 թվականի մարտի 11-ին շնորհվել է քահանայական լանջախաչ:

Մարալիկ / հեռ. 093  39  77  70

ter HakobՏեր Հակոբ քահանա (Հովհաննես) Գրիգորյան

Տ. Հակոբ քահանա (Հովհաննես) Գրիգորյանը ծնվել է 1980 թվականի հուլիսի 8-ին Արարատի մարզի Գետազատ գյուղում՝ Արարատ և Գոհար Գրիգորյանների ընտանիքում:1998-2003 թվականներին ուսանել է Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցում, 2003-2004 թվականներին՝ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում:

2003 թվականի դեկտեմբերի 25-ին ձեռնադրվել է սարկավագ Տ. Սիոն եպիսկոպոս Ադամյանի կողմից: 2006 թվականի հոկտեմբերի 1-ին երջանկահիշատակ Տ. Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանի կողմից ձեռնադրվել է քահանա:

2006 թվականի սեպտեմբերի 1-ին նշանակվել է ՀՀ ԶՈՒ հոգևոր սպասավոր Գյումրու զորամասերից մեկում: 2006-2007 թվականներին համատեղությամբ Արագածոտնի թեմի Մաստարա գյուղի հոգևոր հովիվն է եղել: 2007 թվականից ծառայության է անցել Մարմաշենում: 2001 թվականից Շիրակի կայազորի պատասխանատուն է: 2014 թվականի նոյեմբերի 17-ից ազատվել է Ախուրյանի հոգևոր հովվի պարտականություններից և նշանակվել է Սառնաղբյուրի հոգևոր հովիվ:

Ամուսնացել է 2005 թվականին Հռիփսիմե Գրիգորյանի հետ. ունի երեք զավակ:

Տիրապետում է ռուսերեն և անգլերեն լեզուներին:

2009 թվականի փետրվարի 17-ին Տ. Հակոբ քահանա Գրիգորյանին շնորհվել է քահանայական լանջախաչ:

 

Սառնաղբյուր /  հեռ. 093 34  23  97

Ter HusikՏեր Հուսիկ քահանա (Ավետիք) Գրիգորյան
Տ. Հուսիկ քահանա Գրիգորյանը ծնվել է 1983 թվականի նոյեմբերի 30-ին Մերուժան Գրիգորյանի և Գայանե Խաչատրյանի ընտանիքում: 1990-1996 թվականներին սովորել է Շիրվանզադեի անվան միջնակարգ դպրոցում, 1996-2000 թվականներին՝ Օլիմպիական հերթափոխի ուսումնարանում: 2000-2006 թվականներին ուսումնառությունը շարունակել է Շիրակի թեմի Հոգևոր ընծայարանում, 2003-2006 թվականներին՝ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում՝ ստանալով «Աստվածաբանության մագիստրոսի» կոչում: 2006 թվականի փետրվարի 23-ին ձեռնադրվել է սարկավագ Տեր Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանի կողմից: 2008 թվականի մայիսի 5-ին Տեր Արարատ եպիսկոպոս Գալթագճյանի կողմից ձեռնադրվել է քահանա:
2008 թվականի դեկտեմբերին հոգևոր ծառայության է նշանակվել Կապանի զորամասում և Գորիսի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում: 2010 թվականից Շիրակի թեմի Իսահակյանի հոգևոր հովիվն է:
Ամուսնացել է 2006 թվականի դեկտեմբերի 3-ին Սեդա Գրիգորյանի հետ. ունի երկու զավակ:
Տիրապետում է ռուսերեն և անգլերեն լեզուներին:
Տ. Հուսիկ քահանա Գրիգորյանին 2013 թվականի փետրվարի 5-ին շնորհվել է քահանայական լանջախաչ:

Իսահակյան/ հեռ. 094  95  21  07

ter HarutyunՏեր Հարություն քահանա (Ռուստամ) Պետրոսյան
Տ. Հարություն քահանա (Ռուստամ) Պետրոսյանը ծնվել է 1982 թվականի փետրվարի 14-ին՝ Սեյրան Պետրոսյանի և Գայանե Պետրոսյանի ընտանիքում: Միջնակարգ կրթությունը ստացել է 1988-1999 թվականներին Աշոցքի Միքայել Նալբանդյանի անվան դպրոցում: 2000-2003 թվականներին ուսանել է Շիրակի թեմի հոգևոր ընծայարանում, 2003-2006 թվականներին՝ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում՝ ստանալով «Աստվածաբանության մագիստրոսի» կոչում:
2006 թվականի փետրվարի 23-ին ձեռնադրվել է սարկավագ Տեր Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանի կողմից: Տեր Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի կողմից 2009 թվականի հուլիսի 19-ին ձեռնադրվել է քահանա:
2009 թվականից Շիրակի թեմի Աշոցքի տարածաշրջանի հոգևոր հովիվն է:
Ամուսնացել է 2007 հուլիսի 7-ին Ամալյա Սարգսյանի հետ. ունի մեկ զավակ:
Տ. Հարություն քահանա Պետրոսյանին 2014 թվականի փետրվարի 25-ին շնորհվել է քահանայական լանջախաչ:

Աշոցք / հեռ. 094  55  52  81

Ter Paren qhn. Petrosyan (7)

Տեր Փառեն քահանա (Ռոման) Պետրոսյան

Տեր Փառեն քահանա(Ռոման) Պետրոսյանը ծնվել է 1984թ. դեկտեմբերի 24-ին Շիրակի մարզի Աշոցք գյուղում: Միջնակարգ կրթությունը ստացել է տեղի՝  Միքայել Նալբանդյանի անվան դպրոցում: Դպրոցական տարիներին հաճախել է նաև Աշոցքի Կոմիտասի անվան երաժշտական դպրոց, մասնավորապես՝ ազգագրական և ժողովրդական երգի ու պարի խմբակներ:

2001թ. ընդունվել է  Շիրակի թեմի Հոգևոր Ընծայարան:

2002թ. դեկտեմբերի 25-ին՝ Ստեփանոս Նախավկա Սարկավագի տոնին, ձեռամբ՝ Շիրակի թեմի Առաջնորդ Միքայել Եպս. Աջապահյանի, ստացել է դպրական աստիճան, իսկ 2004թ. ավարտելով տեղի եռամյա ուսումը՝ տեղափոխվել է Էջմիածնի Գևորգյան Հոգևոր Ճեմարան՝ 2011 թվականին պաշտպանելով մագիստրոսական թեզ՝ «18-րդ դարի եկեղեցական մատենագիր Աբրահամ արքեպս. Աստապատեցու մատենագրական ժառանգությունը» թեմայով:

2006-2008 թվականներին ծառայել է ՀՀ Զինված ուժերում:

2008թ. դեկտեմբերին Շիրակի թեմի Առաջնորդ Տեր Միքայել եպս. Աջապահյանի հրամանով նշանակվել է հոգևոր ծառայության՝ որպես Աշոցքի տարածաշրջանի հոգևոր հովվի օգնական:

2010թ. դեկտեմբերի 24-ին, ձեռամբ՝ Մայր Աթոռի Վանորեից տեսուչ Արտակ եպս. Տրգրանյանի, ստացել է սարկավագական աստիճան:

2011 թվականին Վեհափառ Հայրապետի տնօրենությամբ նշանակվել է ծառայության Սևանի Վազգենյան Հոգևոր Դպրանոցում՝ որպես դաստիարակչական գծով Ավագ վերակացու: Կից դպրանոցում դասավանդել է «Վարք Սրբոց», «Քրիստոնեական» և «Եկեղեցական երաժշտություն» առարկաները:

2012թ. Վեհափառի հրամանով տեղափոխվել է Հառիճի Թաբանճյան Ընծայարան՝ որպես վերակացու, որին կից դասավանդել է նաև «Եկեղեցական երաժշտություն» և «Ծիսագիտություն» առարկաները:

Ամուսնացել է 2012 թվականին Հռիփսիմե Պետրոսյանի հետ. ունի մեկ զավակ:

2014թ. մարտի 2-ին Բուն Բարեկենդանի տոնին, ձեռամբ Մայր Աթոռի Վարչա-տնտեսական բաժնի տնօրեն Մուշեղ եպս. Բաբայանի, օծվել է քահանա կրելով Փառեն քահանա՝ Պետրոսյան անունը և նշանակվել հոգևոր ծառայության՝ Շիրակի թեմ:

2014թ. ապրիլի 16-ից Շիրակի թեմի Առաջնորդ Միքայել եպս. Աջապահյանի տնօրենությամբ նշանակվել է Մարմաշեն վանքի և հարակից 11 գյուղերի հոգևոր հովիվ:

Մարմաշեն / 093  02 12  47

Ter Koryun qhn. Matevosyan

Տ. Կորյուն քահանա (Հարություն) Մաթևոսյանը  ծնվել է 1985 թվականի օգոստոսի 2-ին Շիրակի մարզի Ախուրյան գյուղում՝  Ռազմիկ Մաթևոսյանի և Ռիմա Մաթևոսյանի բազմանդամ ընտանիքում:  1992-2002թթ. միջնակարգ կրթություն է ստացել Ախուրյանի թիվ 2 դպրոցում: 2002-2004թթ. սովորել է Շիրակի թեմի հոգևոր ընծայարանում, 2004-2006 թվականներին՝ Սևանի Վազգենյան դպրանոցում: 2006թ. ընդունվել է Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարան: Հոգևոր կրթությունն ընդհատվել է զինվորական ծառայությամբ. ՀՀ զինված ուժերում ծառայել է մինչ 2009թ.՝ ծառայության ընթացքում պարգևատրվելով «Հայոց բանակի գերազանցիկ» և «Լավագույն զինվոր-մարզիկ» կրծքանշաններով:

2009-2010թթ ծառայել է Գյումրու Ս. Աստվածածին եկեղեցում որպես ժամկոչ: 2010թ. շարունակել է ուսանել Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում: 2011թ. ձեռամբ Մուշեղ եպս. Բաբայանի ձեռնադրվել է սարկավագ: 2014թ. սեպտեմբերի 22-ին ձեռամբ Հայկազուն եպս. Նաջարյանի ձեռնադրվել է քահանա:

2013թ., ավարտելով Գևորգյան հոգևոր ճեմարանը, Վեհափառ Տիրոջ տնօրինությամբ նշանակվել  է Մայրավանքի տեսչի օգնական:

2014թ. հոգևոր ծառայության է նշանակվել Շիրակի թեմում՝ որպես սարկավագ: 2014 թ. սեպտեմբերից Ախուրյանի հովվության հոգևոր հովիվն է:

Ամուսնացած է Տաթևիկ Քուլախյանի հետ. ունի մեկ երեխա:

Ախուրյան / հեռ. 094  96  38  04

Տեր Մակար (Սարգիս) քահանա Գալամդարյան

Տեր Մակար (Սարգիս) քահանա Գալամդարյանը ծնվել է 1986 թվականի մայիսի 16-ին քաղաք Երևանում` Ջորջ և Լուսիկ Գալամդարյանների ընտանիքում: 1993-2003թթ. սովորել է Երևանի թիվ 105 միջնակարգ դպրոցում: 2003 թվականին ընդունվել է Գևորգյան  Հոգևոր Ճեմարան և նույն թվականին Վեհափառ Հայրապետի տնօրինությամբ ուսումնառությունը սկսել է Շիրակ հոգևոր ընծայարանում:

2004 թվականի հոկտեմբերին  տեղափոխվել է Վազգենյան Հոգևոր դպրանոց: Նույն թվականի դեկտեմբերի  24-ին ձեռամբ Տեր Եզրաս Եպս. Ներսիսյանի ստացել է դպրական 4 աստիճանները:

2005 թվականի փետրվարին տեղափոխվել է Գևորգյան Հոգևոր Ճեմարան:

2007 թ. դեկտեմբերի 25-ին Տեր Արարատ Եպս. Գալթագճյանի ձեռամբ ձեռնադրվել է սարկավագ: 2009 թվականին պաշտպանել է ավարտաճառ ՙՙՍրապիոն վարդապետ Ուռահեցին և Ամիդի դպրոցը՚ թեմայով: Նույն թվականին ավարտել է ճեմարանը և Վեհափառ Հայրապետի տնօրինությամբ նշանակվել է ծառայության Վանորեից Տեսչությունում, որպես գործավար-քարտուղար: Այնուհետև, 2011 թվականի դեկտեմբերից Վեհափառ Հայրապետի տնօրինությամբ ծառայության է  կոչվել ՀՀ ԶՈւ Տավուշի մարզի Բերդ քաղաքում տեղակայված զորամասում: 2013 դեկտեմբերին տեղափոխվել է Երևանի 5-րդ բանակային զորամիավոր:

2015 թվականի փետրվարին կրկին նշանակվել է Վանորեից Տեսչություն: 2016 թվականի փետվարի 2-ին Տեր Մկրտիչ Եպս. Պռոշյանի ձեռամբ  ձեռնադրվել է քահանա՝  անվանակոչվելով Տեր Մակար և մարտի 21-ին Վեհափառ Հայրապետի կողմից ծառայության է նշանակվել Շիրակի թեմում:

2016 թվականի ապրիլի 1-ից  Շիրակի թեմի առաջնորդ Տեր Միքայել Եպս. Աջապահյանի տնօրինությամբ նշանակվել է Ազատանի և հարակից 10 գյուղերի հոգևոր հովիվ:

Ամուսնացած է Գոհար Գալտագազյանի հետ. ունի մեկ զավակ:

Ազատան /Հեռ. 094 32 44 95

Ter Narek Antonyan.

Տեր Նարեկ Քահանա (Արթուր) Անտոնյան

Տեր Նարեկ Քահանա (Արթուր) Անտոնյանը ծնվել է 1984թ. ապրիլի 4-ին Գյումրիում՝ Սիմոն եւ Լյուսյա Անտոնյանների ընտանիքում։

‎1991-2001 թթ․ սովորել է  Գյումրու Ստ․ Շահումյանի անվան թիվ 3 միջնակարգ դպրոցում։ 1994 թվականից ծառայել է Գյումրու Ս․ Աստվածածին Մայր եկեղեցում։

2009 թ․ ձեռնադրվել է դպիր՝ Շիրակի թեմի առաջնորդ Տեր Միքայել եպս․ Աջապահյանի ձեռամբ։ ‎

2001-2005 թթ․ սովորել է Շիրակի էկոնոմիկայի եւ կառավարման համալսարանի <Ֆինանսներ եւ վարկ> բաժնում, ստանալով՝ տնտեսագետի որակավորում։

2013 թ․ ընդունվել է Քահանայից պատրաստման լսարան, ուսանելով Գեւորգյան Հոգեւոր Ճեմարանում։ 2014 թ-ի օգոստոսի 4-ին ամուսնացել է Աստղիկ Սահակյանի հետ, ունի զույգ զավակ։

2015 թ․ Տ․ Վարդան եպս․ Նավասարդյանի ձեռամբ ստացել է սարկավագի աստիճան։ 2016 թ․ հունիսին ավարտել է Քահանայից պատրաստման լսարանը։

2016 թ․հուլիսի 11-ին Վեհափառ Հայրապետի տնօրինությամբ նշանակվել է Շիրակի թեմ՝ որպես սարկավագ։ 2016 թ․ հոկտեմբերի 23-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ ձեռամբ Գերաշնորհ Տեր Հովնան եպս․ Հակոբյանի, ձեռնադրվել եւ քահանայական օծում է ստացել՝  անվանակոչվելով Տ․ Նարեկ քահանա Անտոնյան։

2016 թ․ դեկտեմբերի 5-ին Վեհափառ Հայրապետի բարձր տնօրինությամբ հոգեւոր սպասավորության է նշանակվել Շիրակի թեմում։ 2016 թ․ Դեկտեմբերի 15-ից Շիրակի թեմի Առաջնորդ Տ․ Միքայել եպս․ Աջապահյանի տնօրինությամբ հոգեւոր սպասավորության է նշանակվել Շիրակի հովվությունում։

Շիրակի հովվություն /հեռ․ ‎077 12 13 54։

footer