ՄԻՔԱՅԵԼ ԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ

AjapahyanՀոգեւորականի Ձեր նկարագիրը կերտվեց Վազգեն Ա եւ Գարեգին Ա երջանկահիշատակ Մեր նախորդ հայրապետների հայացքի եւ շնչի ներքո, եւ Դուք Ձեր կյանքը նվիրաբերեցիք Աստծուն՝ ուխտելով բոլորանվեր ծառայել բարեպաշտ մեր ժողովրդին եւ Սուրբ Եկեղեցուն: Ուրախ ենք, որ այսօր, որպես Շիրակի թեմի Առաջնորդ, Դուք Ձեր արդյունավետ գործունեությունն եք բերում՝ ի խնդիր տիրախնամ թեմիդ հավատավոր մեր զավակների հոգեւոր կյանքի առաջընթացի եւ զորացման: Առ Աստված աղոթքով մաղթում ենք, որ Տերը զորակից լինի Ձեզ, պահպանի Իր Սուրբ Աջի հովանու ներքո՝ պարգեւելով քաջառողջություն եւ ամենայն բարիք առաջնորդական Ձեր ծառայության մեջ: Սիրո ողջունիվ եւ օրհնությամբ՝ ԳԱՐԵԳԻՆ Բ ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ

«Շնորհօքն Աստուծոյ եմ զինչ եւ իցեմ, եւ շնորհք նորա, որ յիս` ընդունայն ինչ ոչ եղեն...»

Ajapahyan Հայ Եկեղեցու, ինչու չէ նաեւ հայոց պատմութեանը փոքր ի շատե տեղյակ մարդը դժվար թե ծանոթ չլինի Աջապահյան տոհմի ծագումնաբանությանը: Ես բնիկ սսեցի եմ: Սերում եմ Աջապահյանների այն տոհմից, որ ապրում էր Սսում, եւ որը, 13-րդ դարից ի վեր, հայտնի է որպես Սուրբ Գրիգոր Լուսավորչի Սջի ու սրբազան այլ մասունքների պահապան: Աջապահյանների տոհմական արմատները բավականին խորն են. բոլորն էլ մեկ տոհմից են, Սսի գերդաստանից: Աջապահյանների գերդաստանի ներկայացուցիչներ բնակվել են նաեւ Սսին կից՝ Վահկա բերդաքաղաքում: Շատերի նման, պապս ու հայրս, գաղթի ճանապարհով, հասան Դամասկոս, ապա՝ Բեյրութ, իսկ 1947 թվականին, Բեյրութի ապահով կյանքը թողնելով, ներգաղթեցինք Հայաստան եւ բնակություն հաստատեցինք Գյումրիում: շարունակել>

Շողակաթ ՀԸ Օր 6-րդ հաղորդաշարի հյուրն է Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Միքայել եպիսկոպոս Աջապահյանը

Դիտել նաև

Միքայել եպս. Աջապահյանին՝ տարեդարձի շնորհավորանք Գյումրիի երիտասարդներից

դիտել տեսանյութը

Ինչ է բարեգործությունը

Ajapahyan ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ, քրիստոնեական կենցաղավարության ու բարեպաշտության հիմնական և անհրաժեշտ դրսևորում, որն իր մեջ ներառում է. ա. կարեկցանք մերձավորի հանդեպ և բ. բարոյական պարտավորություն կարիքավորների ու չքավորների նկատմամբ: Բարեգործությունը քրիստոնեական առաքինություններից մեկի՝ ողորմության արտահայտությունն է: Նախաքրիստոնեական շրջանի հռոմեացի հեղինակները մերձեցել են մարդասիրության գաղափարին և խոսել կարեկցանքի մասին: շարունակել>
Ajapahyan Ծնվել է 1963թ. Գյումրիում, մի ընտանիքում, որի նախնիները մեծ հետք են թողել հայոց պատմությունում: Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո անվարան գնացել է Էջմիածնի Գեւորգյան ճեմարան: Խորհրդային բանակում ծառայելուց հետո ուսումն ավարտել է և 1987 թվականից աշխատել Ամենայն Հայոց կաթողիկոսի քարտուղարությունում: 1988-ին ձեռնադրվել է աբեղա և, ի պատիվ Ադանայի ջարդի ընթացքում նահատակված Միքայել ծայրագույն վարդապետ Աջապահյանի, վերանվանվել Միքայել: 1988- 1989թթ. Էջմիածնի Մայր տաճարի ավագ լուսարարի պաշտոնին զուգահեռ Գևորգյան ճեմարանում դասավանդել է ՙՍ. Պատարագի մեկնությունը՚ առարկան: 1988-ի երկրաշարժից հետո ակտիվորեն մասնակցել է աղետյալներին Շիրակում օգնություն հասցնելու կաթողիկոսարանի գործունեությանը: 1989-ին հովվական ծառայություն է կատարել սկզբում Եղեգնաձորի Ս. Խաչ, այնուհետև՝ Գանձասարի վանքերում: Այդ ընթացքում ՙԿիլիկիայի մայրաքաղաք Սիսը 1890- 1920թթ.՚ թեմայով թեզը պաշտպանելով ստացել է վարդապետական աստիճան: 1990-1991թթ. Մայր Աթոռի նորաստեղծ քրիստոնեական դաստիարակության կենտրոնում է աշխատել; 1990- 1992թթ. Գևորգյան ճեմարանի փոխտեսուչն էր, դասախոսություններ էր կարդում Հին Կտակարանի մեկնությունից, հայրաբանությունից, ընդհանուր եկեղեցու պատմությունից: Այնուհետև Մայր տաճարի փոխլուսարարապետն էր և շարունակում էր դասախոսական աշխատանքը: Այդ տարիներին կարևոր ներդրումներ է ունեցել կիրակնօրյա դպրոցների բացման և եկեղեցու պատմության ուսուցիչների պատրաստման գործում: 1994-ին պաշտպանելով ՙՍ.Կղեմես եպս. Հռոմեացի՚ թեմայով թեզը, արժանացել է ծայրագույն վարդապետի աստիճանի: Եղել է կաթողիկոսական տեղապահ Տ. Թորգոմ արք. Մանուկյանի, ապա՝ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Առաջինի անձնական քարտուղարը և գավազանակիրը: 1995- 1997 թվականներին աստվածաբանական կրթությունը շարունակել է Հռոմում՝ Պապական Արևելյան ինստիտուտում:Այստեղ հաջողությամբ պաշտպանել է ՙՊողոս Տարոնացին և իր ՙԲացայայտութիւն կարգաց ժամուց աղօթից՚ գործը՚ աշխատությունը և ստացել Արևելյան եկեղեցական գիտությունների մագիստրոսի աստիճան: Վերադառնալով հայրենիք, շարունակել է դասախոսական աշխատանքը, ղեկավարել ՀԱԵ միջեկեղեցական հարաբերությունների բաժինը և մեր սուրբ եկեղեցին ներկայացրել բազմաթիվ երկրներում՝ մասնակցելով միջազգային կոնֆերանսների, հանդիպումների և քննարկումների: Ընտրվել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի ՙՀավատ և կարգ՚ հանձնաժողովի անդամ: 1999-2000-ին համատեղության կարգով եղել է Կալկաթայի Մարդասիրական ճեմարանի տնօրենը և կարողացել այդ կրթօջախը բերել Մայր Աթոռի լիակատար ենթակայության տակ, կանոնավորել նրա գործունեությունը: Տարբեր տարիների ակտիվորեն մասնակցել է ՙԿիրակնամուտի խոսք՚, ՙԽորան լուսո՚, ՙԿանթեղ՚, ՙՍիրեցեք զմիմեանս՚ և այլ հեռուստատեսային հաղորդաշարերի, վարել իր հեղինակային ՙՁայն բարբառո՚ շարքը: Այսպիսի արգասավոր ճանապարհ էր անցել նա, երբ 1999-ի դեկտեմբերի 1-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի տնօրինությամբ նշանակվեց Շիրակի թեմի առաջնորդական տեղապահ, իսկ 2001թ. սեպտեմբերի 30-ին, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի կողմից ձեռնադրվելով եպիսկոպոս, Տ. Միքայել եպս. Աջապահյանը դարձավ Շիրակի թեմի առաջնորդ: Լավ ծանոթ էր թեմի և մարզի վիճակին, մեծ պատասխանատվություն էր զգում բոլորի, յուրաքանչյուրի և ամեն ինչի համար: Թեև բավականին ժամանակ էր անցել աղետից, ժողովրդի վերքերը դեռ բաց էին, մարդկանց մեծ մասը չուներ աշխատանք և բնակարան: Պակաս չէին նաև թեմի հոգսերը: Այն ժամանակ Շիրակի մարզն ընդգրկող թեմն ուներ ընդամենը 5 քահանա, որոնցից մեկը պատրաստվում էր հանգստյան կոչվելու: Կար գործող հինգ եկեղեցի, որոնցից միայն առաջնորդանիստում էր մնայուն կերպով Ս. Պատարագ մատուցվում: Առաջնորդարանի համար շենք էր հատկացված, սակայն այնտեղ աշխատելու հնարավորություն չկար: Թեմը չուներ գրասենյակ, անհրաժեշտ քանակի գույք, կապի միջոց, համակարգիչ: Յոթ տարի գործող դպրանոցը ոչ մի շրջանավարտ չէր տվել, ընդամենը չորս շիրակցի ուսանող ուներ: Բայց այդ դժվարությունների ու խնդիրների դեմ կանգնած էր մի նվիրված հո•ևորական, որը գիտեր, թե ինչ է անելու և ինչպես է անելու:

«Եկեղեցու զորությունը»
հարցերին պատասխանում է Տ.Միքայել եպիսկոպոս Աջապահյանը

Ajapahyan Եկեղեցին Աստծո տունն է, երկնքի պատկերը երկրի վրա: Այն սրբազան է, օրհնյալ ու օրհնություն պարգեւող: Ըստ եկեղեցու հայրերի` գոյություն ունի տեսանելի եւ ոչ տեսանելի եկեղեցի: Օգոստինոս Երանելին ասում է` մարդը կարող է ֆիզիկապես գտնվել եկեղեցում, սակայն դուրս լինել Աստծո իրական եկեղեցուց: Որն է Աստծո անտեսանելի, բայց եւ իրական Եկեղեցին: Ինչպես է մարդն իր գործերով զորացնում կամ տկարացնում Աստծո Եկեղեցին: Հարցերին պատասխանում է Շիրակի թեմի հոգևոր առաջնորդ Տ.Միքայել եպիսկոպոս Աջապահյանը:
-Սրբազան հայր, եկեղեցի ասելով, արդյոք, պետք է հասկանալ միայն քարակերտ շինությունը:
– Եկեղեցին շատ ավելի մեծ հասկացողություն է, քան շինությունը: Քարաշեն հասկացողությունը տաճարն է, որտեղ հավաքվում են մարդիկ,աղոթում: Դատարկ տաճարը եկեղեցի չէ, այն ընդամենը շինություն է: Եկեղեցին Աստծո ժողովուրդն է, որ հավաքվում է տաճարում Աստծո հետ հարաբերվելու, Իր մարմինն ու արյունը ճաշակելու: Հետևաբար շինությունը դառնում է եկեղեցի, երբ սրբագործվում է. աղոթական զորությունը ներկա է լինում, երբ մարդիկ մշտապես մտնում են տաճար աղոթելու: Եթե ժողովուրդը հավաքվեց եկեղեցում և հետո դուրս եկավ, ինչ է` եկեղեցին դադարե՞ց գոյություն ունենալուց: Եկեղեցին Աստծո ժողովրդի հավաքականությունն է և չենք կարող սահմանափակել միայն շինությամբ: ամբողջական հոդվածը>

Աստվածասիրություն և հայրենասիրություն. ազգասիրություն և ազգայանամոլության սահմանը

Ajapahyan«Պիտի սիրես քո Տեր Աստծուն քո ամբողջ հոգով, քո ամբողջ էությամբ, քո ամբողջ ուժով…քո ամբողջ սրտով, քո ամբողջ մտքով… և քո ամբողջ զորությամբե (Բ Օրին. Զ 5, Մատթ. ԻԲ 37, Մարկ. ԺԲ 30, Ղուկ. Ժ 27):
Կեղծավոր փարիսեցի օրենսգետի սադրիչ հարցին, թե որն է ամենամեծ կամ ամենաառաջին պատվիրանը, Քրիստոս աներկբա ձևով հրեական հավատքի խոստովանությունը` «Շեմանե, ներկայացրեց իբրև ամենամեծ և ամենաառաջին պատվիրան: Համատես ավետարանիչները համակարծիք են սույն տերունական պատգամը բոլոր քրիստոնյաներին փոխանցելու մեջ` իբրև կրկին պատվիրաններից մեծագույնն ու առաջնահերթը: Աստվածասիրության սույն հրահանգն առավել իմաստավորվում և պատճառաբանվում է աստվածաբան Հովհաննես ավետարանչի հաստատումով` «Սիրենք Աստծուն, քանզի նախ նա սիրեց մեզե (Ա Հովհ. Դ 19): շարունակել>

Աստվածաշունչը և Սուրբ Ծնունդը

Ajapahyan Ի՞նչ է Սուրբ Ծնունդը և ինչու՞ է այդպես կոչվում: Ամեն օր միլիոնավոր մարդիկ են ծնվում, բայց միայն մեկ ծնունդ է, որ անվանվում է Սուրբ Ծնունդ: Դա Քրիստոսի ծնունդն է: Ինչու՞ է Սուրբ, որովհետև Աստվածային հատուկ միջամտությամբ է, որ ծնվել է Հիսուս Քրիստոս. նա իր ծնունդով փոխեցաշխարհը: Մարդկությունը մեր թվագրությունը հաշվում է այդ ծնունդից: Աշխարհը ժամանակագրությունը հաշվելիս ասում է` Քրիստոսից առաջ, Քրիստոսից հետո: Մարդկայնորեն անհնարին է բացատրել, թե ինչու Քրիստոսի ծնունդը հանկարծ որոշվեց նոր թվագրության սկիզբ ընդունել: Քրիստոսը ո՛չ Ալեքսանդր Մակեդոնացի էր, ո՛չ Հուլիոս Կեսար, ո՛չ Կոստանդիանոս Մեծ, այսինքն` կայսր չէր, որ որոշում կայացներ, թե. «Այսուհետ իմ ծնունդից պիտի հաշվեք մեր թվարկությունը»: Բայց Քրիստոսի` աստվածային հատուկ միջամտությամբ ծնվելով և Աստծո որդի լինելով, քրիստոնեությունը 300 տարի շարունակ հալածված կրոն լինելով, ի վերջո, Քրիստոսի ծնունդը դարձավ մեր թվարկության սկիզբ: շարունակել>

այս բաժնում նաև

ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ

(0312) 5 37 77
dioceseshirak@gmail.com