Հարց Սրբազանին

e-mail: ajapahyan@gmail.com
Սիրելի հավատացյալ բարեկամ, Դուք կարող եք ձեզ հուզող հարցերը վերը նշված հասցեով ուղղել Հայ Առաքելական Եկեղեցու Շիրակի թեմի Առաջնորդ Միքայել եպս. Աջապահյանին և դրանց պատասխանները ստանալ այս էջում` մի քանի օրվա ընթացքում:

 

Հարց.

Սրբազան Տեր, խնդրում եմ պարզաբանել, ինչ է նշանակում Սուրբ Հոգիով լցվել, դա հատուկ զգացողություն է, որին պիտի սպասի յուրաքանչյուր ճշմարիտ հավատացյալ, որ թափվի իր վրա, սովորականից տարբերվող երևույթ, թե հենց այն է արդեն, որ դու նրանով ընկալում ես Սուրբ գրային խոսքերը, քեզ ուսուցանում է և քեզ առավել հաճելի է երկնային բաներից խոսել և ոչ երկրային, և ձգտում ես կատարել աստծո պատգամները, նրա շնորհիվ: Սուրբ գրքում Տերը ասում է, որ մեր փրկությունը Սուրբ Հոգիով պիտի կատարվի:
Շնորհակալություն Սրբազան Հայր:

Պատասխան.

Սուրբ Հոգին իջնում է մարդու վրա այնպես, ինչպես ինքն է կամենում: Ուստիև տալիս է շնորհներ, որոնցից մեծագույնը սերն է:

Հարց.

 

Աստված օգնական Սրբազան հայր
Բարև Ձեզ, Ինձ հետաքրքրում է հետևյալը, Մեծ Պահքի ընթացքում արդյոք կարելի է կնունք և մատաղ անել: Եթե ծնողները կամ տվյալ ընտանիքը պահք չի պահում, կանխավ շնորհակալություն:

 

Պատասխան.

Աստված պահապան
Կնունք կարելի է, մատաղ` ոչ: