Բարեգործական ջոկատ

Գյումրիում 2013 թվականից, Շիրակի թեմի առաջնորդ Տեր Միքայել եպս. Աջապահյանի օրհնությամբ, իր գործունեությունն է սկսել նորաստեղծ «Բարեգործական ջոկատըե: Սուրբ «Յոթ Վերքե եկեղեցու «Բարեգործական ջոկատիե հիմնական նպատակը ոչ միայն աջակցելն է անապահով ընտանիքներին մշտական ակցիաներով, դրամահավաքներով և հանդիպումներով, այլև փնտրելն ու գտնելն այնպիսի անհատների կամ կազմակերպությունների, որոնք պատրաստակամ կլինեն աջակցելու օգնության կարիք ունեցող մարդկանց և ընտանիքներին, իսկ Գյումրիում նման ընտանիքների թիվը մեծ է: Սակայն խոսելով օգնության և աջակցության մասին` հարկ է նշել, որ խոսքը միայն նյութական օգնության մասին չէ, այլ նաև ոչ նյութականիª հոգևորի մասին: Աղքատության բարձր շեմ ունեցող մարզում հարկավոր է անել ամեն բան, որպեսզի նախևառաջ փոխվի անհատի մտածելակերպը: Հատկանշական է, որ Ջոկատն իր ձևաչափում չի կարելի համարել ստանդարտ բարեգործական կազմակերպություն. նպատակը միջնորդ դառնալն է օգնել ցանկացողների և օգնության կարիք ունեցողների միջև: Ջոկատը պարբերաբար իրականացնում է քաղաքում բնակվող մի շարք ընտանիքների կարիքների գնահատում, որից դուրս գալով էլ հնարավոր է դառնում լուծում տալ այս կամ այն ընտանիքի առաջնային խնդիրներին: Ջոկատի շրջանակներում գործում է երեք աշխատանքային հանձնախումբ` ծրագրային, հանրային կապերի եւ կարիքների գնահատման:
Ջոկատը համագործակցում է քաղաքում, մարզում, ինչպես նաև հանրապետությունից դուրս գործող բոլոր կառույցների հետ, որոնք շահագրգռված են մասնակցել Ջոկատի աշխատանքներին: Կառույցը համագործակցում է նաև Շվեդիայի հայկական համայնքի հետ, որն իր հերթին հատկանշական մասնակցություն է ցուցաբերել Ջոկատի «Մեկ բացիկ = մեկ բնակարանե ծրագրին: 2013 թ.-ի սեպտեմբեր – դեկտեմբեր ամիսներին Շիրակի թեմի Սբ. Յոթ Վերք եկեղեցու «Բարեգործական ջոկատնե իրականացրեց «1 բացիկ = 1 բնակարանե ծրագիրը: Վերջինիս նպատակը 1988 թ.-ի աղետալի երկրաշարժից տուժած մեկ անօթևան ընտանիքի բնակարանով ապահովելն էր: Ծրագրի շրջանակներում տպագրվեց 15.000 օրինակ բացիկ` յուրաքանչյուրը 400 դրամ արժեքով: Վաճառքից ստացված հասույթով Ջոկատը գնեց բնակարան Ալեքսանյանների անօթևան ընտանիքի համար: Ակցիայի իրականացման գործում Գյումրու կողքին կանգնեցին սրտացավ մարդիկ Հայաստանի տարբեր շրջաններից, ինչպես նաև` սփյուռքից: Ոգևորվելով նախորդ ծրագրի արդյունքիցª ջոկատցիներն այս տարի ևս ձեռնամուխ եղան շարունակել այն:
Շարունակելով ստացված գաղափարը` 2014 թ.-ի սեպտեմբերի 12-ին մեկնարկեց «1 ԲԱՑԻԿ = 1 ԲՆԱԿԱՐԱՆ 2ե ծրագիրը: Նախորդ ծրագրի ձևաչափի համաձայն` տպագրվել են որոշակի քանակով բացիկներ /տպաքանակը` 13.000 օրինակ/: Յուրաքանչյուր բացիկի գինն անփոփոխ է` 400 դրամ: Այս անգամ ևս ձեռք բերելով մեկ բացիկª յուրաքանչյուր անհատ մասնակից է դառնում «1 բացիկ = 1 բնակարան 2ե ծրագրին` մեկ քար ևս ավելացնելով անօթևան ընտանիքի տան հիմքին:

Հետևեք մեր ֆեյսբուքյան էջին