Տնտեսի կիրակի

Տնտեսի կիրակի: Ս. Յոթվերք եկեղեցում, ձեռամբ Տ. Շիրակ ավագ քհն. Առաքելյանի մատուցվեց Սուրբ և անմահ Պատարագ: Հընթացս սրբազան արարողակարգի ՙՀայր մեր՚-ից առաջ Գրիգորիս սրբազանի մասին բովանդակալից քարոզ խոսեց Շիրակի թեմի բարեխնամ Առաջնորդ Տ. Միքայել եպս. Աջապահյանը: Թեմակալ Առաջնորդն իր խոսքում կարևորեց Տիրոջ արժանավոր ծառայի՝ Գրիգորիս Սրբազանի ազգանվեր, բազմավաստակ ծառայությունը և հրավիրեց համախումբ աղոթքի, ի Քրիստոս ննջեցյալի հոգու հանգստության համար: Հավարտ Սուրբ Պատարագւ, կատարվեց հոգեհանգստյան արարողություն լուսահոգի Տ. Գրիգորիս Արքեպիսկոպոս Բունիաթյանի հոգու խաղաղության համար:

Հեղինակի մասին

Թողնել մեկնաբանություն

*

captcha *